120-летию С. А. Есенина посвящ. Чёрный человек

Перевод на Армянский см. рецензию


Рецензии
120-летию С.А. Есенина посвящается:
Чёрный человек
Սեվ վհուկը

Եղբայր իմ, եղբայր իմ,
Ես շատ ու շատ հիվանդ եմ,
Ինքս չգիտեմ թէ՞ որտէղից է այս ցավը,
Կամ քամին է սվսվում
Ամայի ու անմարդաբնակ դաշտում,
Կամ ինչպէս թավուտը սեպտեմբերին,
Ուղեղս մթագնում է ալկոհոլը:

Իմ գլուխը ողջունում է ականջներով,
Ինչպէս թռչունը թեվերով,
Նրա վզի ոտքերը
Արդեն անուժ են քայլել,
Սեվ վհուկը,
Սեվ, սեվ,
Սեվ վհուկը
Անկողնուս վրա է նստում,
Սեվ վհուկը
Չի թողնում քնել մինչեվ առավոտ:

Մատով ինչ որ զզվելի գիրք է շոշափում
Եվ ինչ որ բան մրմնջում իմ գլխավերեվում,
Ինչպես կղերը մեռյալի վրա,
Կարդում է կյանքը
Ինչ որ անտերի ու այլանդակի
Հոգիս լցնելով թախծով ու վախով.
Սեվ վհուկը,
Սեվը, սեվը...

«Լսիր ինձ, լսիր, -
Մրմնջում է նա կախվէլով ականջիս,-
Գրքի մեջ կան շատ հրաշալի
Մտքեր ու ծրագրէր:
Մարդամեկը
Ապրում էր ամենաանտանելի
Ավազակների ու պոռոտախոսների
Երկրում:

Դեկտեմբերին այդ երկրում
Ձյունը սատանաեղունգի պես էր փայլում,
Եվ ձնաբուքը պարում էր
Իր չարաճճի տոնը:
Այդ մարդը արկածախնդիր էր,
Բայց ամենաբարձր
Ու ամենանուրբ աստճանի:

Նա հմայիչ էր,
Դրան գումարած պոետ,
Չնայած փոքր,
Բայց ամրապինդ լանջով,
Եվ ինչ որ մի կնոջ,
Քառասուն եվ ավել տարիքի,
Կանչում էր՝ չարաճճի
Եվ իմ սիրելիս:

Երջանկությունը, - ասում էր նա, -
Մտքի եվ ձեռքի աճպարարություն է:
Բոլոր անշնորհք հոգիները
Միշտ հայտնի են եղել, որպես դժբախտներ:
Էհ, ին՞չ անենք,
Որ շատ ցավ են պատճառում
Օձաձեվ եվ
Կեղծ շարժուձեվերը:

Ամպրոպի եվ փոթորկի ժամանակ
Այս սին կյանքի առօրյաում,
Ծանր զրկանքների պատճառով
Երբ դու դժբախտ էս,
Ձեվանալ, որ ոչինչ չի պատահել ու ժպտալ՝
Այդ է ամենանուրբ արվեստը կյանքում»:

«Սեվ վհուկ, սեվ մարդ'
Դու' չե'ս հանդքնի այդ բանը.
Դու մի՞թե ջրահրեշի մոտ
Ծառայության մէջ էս:
Ինձ ի՞նչ օգուտ ինչ որ
Աղմկարար՝ խենթ պոետի կյանքից:
Խնդրում եմ գնա ուրիշնէրին
Կարդա ու պատմի»:

Адленц Дерен   22.04.2020 10:12     Заявить о нарушении
«Սեվ վհուկը, սեվ մարդը'
Նայում է ուղիղ իմ վրա:
Եվ նրա աչքերը լցվում են
Կապույտ սրտխառնոցով, -
Կարծէս ուզում է ասել ինձ,
Որ ես այնքան խաբէբա եմ ու գող,
Որ անամոթաբար ու լրբապիղծ
Թալանել եմ ինչ որ մեկին:

......................................................

Եղբայր իմ, եղբայր իմ,
Ես շատ ու շատ հիվանդ եմ,
Ինքս չգիտեմ թէ՞ որտէղից է այս ցավը,
Կամ քամին է սվսվում
Ամայի ու անմարդաբնակ դաշտում,
Կամ ինչպէս թավուտը սեպտեմբերին,
Ուղեղս մթագնում է ալկոհոլը:

Ցուրտ քիշեր է:
Խաչմերուկը լուռ ու հանգիստ է:
Լուսամուտի մոտ մէնակ եմ
Ոչ մի հյուր կամ ընկեր չեմ սպասում:
Հորիզոնն ինչքան աչքդ կտրի ծածկված է
Փխրուն եվ փափուկ կրասավանով,
Եվ ծառերն՝ ինչպէս հէծյալներ,
Բոլորվել են մեր այգում:

Ինչ որ տեղ լացում է
Գիշերային չարագույժ մի թռչյուն:
Փայտե հեծյալները տարածում են
Սմբակաձայն տամտամներ:
Ահա նորից այդ սեվ վհուկը
Նստում է իմ բազկաթոռին,
Բարձրացնելով իր գդակը
Եվ անարբեր ետ գցելով իր սյրւթուկի փեշերը:

«Դու՝ լսի'ր, լսի'ր, -
ԽռԽռում է նա, նայելով իմ դեմքին
Իսկ ինքը ավելի մոտ կռանում ինձ վրա, -
Ես չեի տեսել, որ սրիկանէրից որեվէ մեկն
Այդպես անտեղի եվ հիմարաբար
Տառապեր անքնությամբ:

Ախ, ենթադրենք սխալվեցի՝
Չէ', որ հիմա լիալուսին է:
Ի՞նչ է պետք հիմա
Քնատությամբ հարբած այս հողածնին՝
Կարո՞ղ է գաղտնի կգա «Նա»
Հաստ սրունքներով,
Եվ դու նրա համար կկարդաս
Քո կիսասատկած սրտահույզ լիրիկա՞ն:

Վա'խ, սիրու'մ եմ ես պոետներին,
Ծիծաղաշարժ ժողովուրդ են,
Նրանց մոտ միշտ հայտնաբերում եմ
Իմ սրտիս մոտ մի պատմություն՝
Ինչպես պզուկավոր ուսանողուհուն
Երկարամազ մի այլանդակ
Պատմում է տիեզերքի մասին
Դողալով սեռական հեշտանքով:

Չգիտեմ, չեմ հիշում,
Ինչ որ գյուղում
Կարող է Կալուգայում,
Իսկ գուցե Րյազանում
Ապրում էր մի տղա
Սովորական գյուղացու ընտանիքում:
Ոսկեմազ
Ու կապույտ աչքերով...

Եվ նա մեծ մարդ դարցավ,
Եվ այն էլ պոետ,
Չնայած փոքր,
Բայց ամրապինդ ուժով
Եվ ինչ որ մի կնոջ,
Քառասուն եվ ավել տարիքի,
Կանչում էր՝ չարաճճի
Եվ իմ սիրելի:

«Սեվ վհուկ
Դու այլանդակ հյուր էս,
Այդ փառքը վաղուց է
Քո մասին տարածված»:
Ես կատաղած եմ, բորբոքված,
Էվ թռչում է իմ ձեռնափայտը
Ուղիղ նրա մռթին,
Ուղիղ վզաքոքին...

....................................................
..........Լուսինը հանգեց,
Լուսամուտին կապտում է արեվագալը:
Վա'խ դու գիշեր:
Գիշեր դու էս ի՞նչ քանդակեցիր:
Ես գդակը գլխիս կանգնած եմ:
Ոչ ոք չկա ինձ հետ:
Ես մենակ եմ...
Դեմս ջարդված հայելին...

Адленц Дерен   21.11.2015 17:44   Заявить о нарушении