Рецензии на произведение «Цезарь и врач»

Рецензия на «Цезарь и врач» (Роза Хастян)

Вот это сила духа!

Ингрет Нагоева   22.11.2019 22:13     Заявить о нарушении
Рецензия на «Цезарь и врач» (Роза Хастян)

ԿԵՍԱՐՆ ՈՒ ԲԺԻՇԿԸ
(պատմական)
Հզոր Կեսարի շուրջը՝ նենգ ու դավ,
Չարն օձի նման սողում էր թաքուն,
Կեղծ ժպիտներ էին, քծնանք էր ու ցավ,
Ու էլ ոչ ոքի նա չէր վստահում։

Լոկ մեկն էր նրա սրտին հարազատ,
Եվ դա բժիշկն էր՝ մանկութ ընկերը,
Նա էր դարմանում հավատարմությամբ
Մարմնի ու հոգու ցավոտ վերքերը։

Կեսարը նրա ձեռքից էր միայն
Վստահ ընդունում բոլոր դեղերը,
Թե դաժան էր շատ, բարի էր նույնքան,
Ու միշտ էլ թանկ էր նրան ընկերը։

Բայց ահա մի օր մի գիր ստացավ,
Որ շանթեց սիրտը խորունկ մի ցավով․
<<Քո մոտ ընկերը՝ իբր սրտացավ,
Դեղի փոխարեն՝ թույն կտա դավով>>։

Երբ զորավարին բժիշկն այցելեց՝
Ամեն օրվա պես դեղ տալու նրան,
Կեսարը գիրը հանգիստ երկարեց՝
Վերցնելով ձեռքից գավաթն անվարան։

Հետո այն ըմպեց՝ շուրթերին դրած,
Մինչև հեղուկի կաթիլը վերջին․
Նայում էր ընկերն՝ ահից քարացած,
Կեսարի հպարտ, անայլայլ դեմքին։

Ու երբ ավարտեց, արցունքը աչքին՝
Բժիշկը դարձավ տիրակալին մեծ․
-Տե՛ր , մի՛վտանգիր քո կյանքը անգին,
Որ երկրին այսքան բարիքներ բերեց։

Ասա՝ այս գիրը կարդալուց հետո
Ինչու՞ ըմպեցիր գավաթը թույնի,
Կյանքից զրկելու քեզ, ի սեր Աստծո,
Ոչ ոք մեզանից իրավունք չունի։

Ու Կեսարն ասաց,
-Լավ է առավել,
Մեռնել-վերանալ աշխարհից չարի,
Քան թերահավատ, կասկածով ապրել
Ընկերոջ հանդեպ քո հավատարիմ։

Հասմիկ Վարոսյան

Роза Хастян   16.09.2019 17:48     Заявить о нарушении