Рецензии на произведение «Пейо Яворов Армяне Арменци»
Показывать в виде списка | Развернуть сообщения
Պեյյո Յավորով
ՀԱՅԵՐ
Վռնդված հայրենյաց հողից,
Պոկված մի մասնիկ՝ ազգից,
Հյուլե ճորտացված՝ անեծքից,
Անհույս,առանց կարեկից:
Օտարության մեջ ու հեռու,
Տխուր, նիհարած, գինարբու,
Խմում են, խմում ու հարբում,
Հարբում , լալիս ու երգում:
Անցյալն են ջանում մոռանալ,
Անորոշ գալիքից՝ հեռանալ,
Ու գինետան մեջ խոնավ,
Հարբում, որ ցավից չգոռան:
Գինով է արդեն աշխարհը,
Ցավից պայթել են սրտերը,
Արբեցած՝ գինուց ու ցավից,
Մեղմում են ողբի ձայները:
Գազանի կողմից հալածված,
Մազապուրծ, բայց ողջ մնացած,
Չեն կարող նրանք մոռանալ,
Հայրենիք չի' լինում... ԱՅԼ:
Անապատ է արդ՝ օրրանը,
Հոշոտված՝ ամբողջ գերդաստանը,
Լոկ գինին գուցե սփոփի,
Հուսո մի խաբկանք թե բերի:
Ու երգը թևեր է առնում,
Գինետան պատերին՝ թառում,
Իսկ սրտերում՝ լիք արյուն,
Ու ողբ հարատև, մնայուն:
Ու արյունարբու է դառնում,
Գնալով, երգն, ահարկու,
Հևոցին բքի՝ միանում,
Տենչում՝ վրիժառություն:
Ու մի բուռ խենթացած հայեր,
Հարբում են, երգում ու երդվում,
Մի քանի մորթված հոգիներ,
Արյան վրեժով են ապրում:
Բոբիկ, կիսամերկ ու տխուր,
Ու, թեկուզ նույնիսկ հարբած,
Հայը ապրել է ուզում,
Էրգրում՝ պապերի ստեղծած:
------------------------------------------------------------------------
Բանաստեղծությունը նվիրված է փախստական հայերին, որոնք հանգրվանել են օտար ափերում, այդ թվում, նաև՝ Բուլգարիայում, 1895-1896 թվականներին Արևմտյան Հայաստանում Թրքական կառավարության ջարդերից հրաշքով փրկվելով:
Роза Хастян 11.11.2012 06:05 Заявить о нарушении
Спасибо от чистого сердца, дорогая Роза.
С теплом,
Красимир
Красимир Георгиев 11.11.2012 12:30 Заявить о нарушении