***

Бессмыслица...


Рецензии
Постоянная ссылка rozahastyan 1 минуту назад

***
Ի՞նչ է սա: Եսի՞մ,- անսովոր դրու՞յթ, եղանակային մեծ փոփոխությու՞ն, անոշալությու՞ն ոչ տրադիցիոն,
Մարդկային Ոգու ջարդուխուրդ եղած վերջին կտորի արձագանք-ոռնո՞ց,
Սովորական ու համակարգային խելագարությու՞ն –
Ոչինչ չմնաց մարդու մեջ նորմալ, ոչ էլ բնության մեջ մնաց մի կապ,
Որի ծայից էլ կլիներ կառչել ու շարունակել ինչ-որ կերպ քարշ գալ,
Կարճ ճամփի վրա, անվանումով «կյանք...»

Ասում էի քեզ. «չգնա՛ս հանկարծ...»,
Ծիծաղում էիր երեսիս քահ-քահ. «հեչ չմտածես, ի՞նչ է լինելու պառավ շանը կաղ ,
Իր կաղությունից հո չի՞ մեռնելու...»
Զայրանում էի «շուն» բառիդ վրա առանց ցույց տալու...
Տեսա՞ր, որ մեռավ...

Ես այս վիճակին որակում չունեմ: Ի՞նչ անուն դնեմ այս վիճակին կույր,
Երբ ոչի՜նչ չկա էլ շրջապատում,- լոկ գորշություն է, ավազ ու սամում,
Ու մեկ էլ...փոշի՜՜, որն ամեն վայրկյան աչք է կուրացնում,
Արցունքը քշում դեպի ներս՝ կոկորդ,- սիրտը խեղդելով:

Որքա՜ն խնդրեցի - ինձ չլսեցի՛ր,- վերջը՝ գնացիր:
Ու այն էլ այնքա՜ ն արագ ու հապշտապ, ու հանկարծակի՛,
Մենա՛կ, շա՜տ մենակ, շվար ու մոլոր այստեղ թողնելով,
Բացակայությանը քո նախապատրաստել չկամենալով:

Չէ, բառեր չկան: Իսկ գուցեև կան, բայց ես չգիտեմ, որպեսզի ասեմ,
Թե ի՜նչ եմ լինում հիմա առանց քեզ,
Սա ո՛չ ապրե՛լ է, ոչ էլ մեռնե՛լ է, սա ուրիշ բան է –
Երկու աշխարհի անտես արանքում մի կերպ քարշ գալ է, ու շա՜տ անիմաստ...
Ռ.Խաստյան 22.03.2022

Роза Хастян   22.03.2022 09:59     Заявить о нарушении