Триолеты На арм. языке

Читать в рецензиях


Рецензии
Տրիոլետ – 1

Սերերը գալիս են նույնիսկ աշնանը՝
Գարնան ջերմությամբ, հույզերով լցված,
Հույսերին, սրտերին, հույզերին կցված
Սերերը գալիս են նույնիսկ աշնանը,
Հուզմունքով բացում են սրտեը գոցված,
Իսկ բացված սրտեը բարության նշան են.
Սերերը գալիս են նույնիսկ աշնանը՝
Գարնան ջերմությամբ, հույզերով լցված:

Տրիոլետ – 2

Կշռում են՝ կարծես գործ է դժվարին,
Մի փոքրիկ նժարի մի խղճուկ պատիվ՝
Մեծարման, վեհացման, գովեստի արթիվ
Կշռում են՝ կարծես գործ է դժվարին,
Այդ պատվի պատվին ճառեր կան անթիվ.
Միթե՞ մարդկության խիղճն է նժարին,
Կշռում են՝ կարծես գործ է դժվարին,
Մի փոքրիկ նժարի մի խղճուկ պատիվ:
Տրիոլետ – 3

Ժպիտդ արև է ու ծիր է խավարում,
Թե մարդկանց ժպտում ես հեզությամբ, անկեղծ,
Բարությամբ ողողված, չարիքից միշտ զեղծ,
Ժպիտդ արև է ու ծիր է խավարում,
Մարում է անարգող մտքերը նա եղծ,
Չարության սաղմերն է արգանդում ավերում:
Ժպիտդ արև է ու ծիր է խավարում,
Թե մարդկանց ժպտում ես հեզությամբ, անկեղծ:

Генрих Бабаджанян   20.11.2013 21:38     Заявить о нарушении
Երրորդը հոյակապ է:

Роза Хастян   20.11.2013 19:19   Заявить о нарушении
Շնորհակալություն, Ռոզա ջան: Երեքից երկուսը խոտան է)) Այդպես էլ պետք է լինի: Հարգանքով՝

Генрих Бабаджанян   20.11.2013 21:40   Заявить о нарушении
Нет, друг мой.
К чести твоей должна сказать, что твое производство брак не выпускает.))

Роза Хастян   21.11.2013 01:43   Заявить о нарушении
Ես համաձայն եմ այդ 30% - ին... Դա էլ քիչ չէ:
Շնորհակալություն, Ռոզա ջան: Հարգանքով՝

Генрих Бабаджанян   21.11.2013 12:09   Заявить о нарушении
Спасибо друг мой!

Леонид Агаловян   26.11.2013 03:44   Заявить о нарушении
Ձմռան ջեմին սերերն ենք հաջվում:
Կշռում ենք նրանց, ծանր ու թեթև անում:
Թել առ թել անցնող օրերից,
մեկ մեկ ժպտացող'կյանքն ենք մանում...
Կներս Վարպետ, մեկ մեկ
ես ել եմ "խենթանում":

Леонид Агаловян   15.06.2014 17:31   Заявить о нарушении
Лео, лав эл хентанум эс.))))) Шут-шут хентацир!))))

Роза Хастян   15.06.2014 17:56   Заявить о нарушении